Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

ԱՀԿ-ի փորձագետները գնահատել են աշխարհում կարմրուկով հիվանդացության մասշտաբները

ԱՀԿ-ի փորձագետները գնահատել են աշխարհում կարմրուկով հիվանդացության մասշտաբները
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած Է աշխարհում կարմրուկով հիվանդացության աճից: Ինչպես նշվում Է ԱՀԿ-ի՝ դեկտեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, 2018 թվականին կարմրուկից մահացել Է ավելի քան 140 հազար մարդ, ինչը գրեթե 20 հազարով ավելի Է, քան մեկ տարի առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2018 թվականին ԱՀԿ-ն իր անդամ երկրներից ստացել Է տեղեկություններ, որոնց համաձայն, տարվա ընթացքում գրանցվել Է կարմրուկի 353 հազար 236 դեպք, մինչդեռ կազմակերպությունում վստահ են, որ այդ հիվանդության տարածման իրական մասշտաբները բազմակի գերազանցում են պաշտոնական վիճակագրությունը: ԱՀԿ-ի գնահատումների համաձայն, անցյալ տարի աշխարհում կարմրուկով հիվանդացել Է մոտավորապես 9 մլն 769 հազար 400 մարդ, իսկ մահացել Է 142,3 հազարը: 2000 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվը նվազել Է ավելի քան երեք անգամ, իսկ մահացածներինը՝ գրեթե չորս անգամ, սակայն 2017 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվն աճել Է գրեթե 2 միլիոնով, իսկ մահացածներինը՝ գրեթե 20 հազարով: ԱՄՆ-ում գրանցվել են վերջին քառորդ դարի ընթացքում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները. չորս եվրոպական երկրներ՝ Ալբանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը եւ Չեխիան, 2018 թվականին կորցրել են այն պետությունների կարգավիճակը, որոնցում բացակայում Է կարմրուկը: Կարմրուկն առավել մեծ տարածում Է ստացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լիբերիայում, Սոմալիում, Ուկրաինայում եւ Մադագասկարում: «Այս հինգ երկրներին բաժին Է ընկնում աշխարհում կարմրուկի բոլոր դեպքերի գրեթե կեսը»,-արձանագրում Է ԱՀԿ-ն: Ըստ փորձագետների գնահատումների՝ անցյալ տարի մահացու ելքով ամենից շատ դեպքերը գրանցվել են Աֆրիկայում՝ 52,6 հազար, Արեւելյան Միջերկրականում մահացել Է 49 հազար մարդ, Հարավարեւելյան Ասիայում՝ 39,1 հազար, Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասում՝ 1,3 հազար, Եվրոպայում՝ 0,2 հազար մարդ: Հիվանդացածների ամենամեծ թիվը գրանցվել Է Հարավարեւելյան Ասիայում՝ 3 մլն 803 հազար 800: Աշխարհում կարմրուկից մահացածների մեծամասնությունը կազմում են մինչեւ հինգ տարեկան երեխաները: Ինչպես ընդգծում Է ԱՀԿ-ն, «նորածինները եւ փոքր երեխաները ենթարկվում են կարմրուկով վարակվելու ամենալուրջ ռիսկին՝ հնարավոր բարդություններով, ներառյալ թոքաբորբը եւ գանգուղեղի բորբոքումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ