Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանացիների ավելի քան 40 տոկոսը Ծննդյան տոներին կհրաժարվի ավանդական հնդկահավից

Բրիտանացիների ավելի քան 40 տոկոսը Ծննդյան տոներին կհրաժարվի ավանդական հնդկահավից
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի ու ավելի շատ բրիտանացիներ են Ծննդյան տոներին հրաժարվում հնդկահավով ավանդական ընթրիքից՝ այն փոխարինելով այլ կերակրատեսակներով: Այդ մասին Է վկայում հասարակական կարծիքի հարցումը, որը Մեծ Բրիտանիայում անցկացվել Է Միացյալ Նահանգների Whole Foods Market սուպերմարկետների ցանցի նախաձեռնությամբ: Այն մասնագիտացած Է առանց արհեստական կոնսերվանտների, ներկանյութերի, համի ուժեղացուցիչների, քաղցրացուցիչների եւ արտաճարպերի պարունակության օրգանական մթերքների վաճառքի բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մեծ Բրիտանիայում ընտանիքների ավելի քան 40 տոկոսը, փորձագետների տվյալներով, ձեռնպահ կմնա հնդկահավով ավանդական ընթրիքից, իսկ նրանց 10 տոկոսի ընթրիքը կլինի բացառապես բուսական: Ընդ որում բրիտանացիներն ավելի ու ավելի հնարագետ են դառնում կերակրատեսակների պատրաստման հարցում՝ հաշվի առնելով աճող անհանգստությունը շրջակա միջավայրի աղտոտումից (շուրջ 30 տոկոս), կլիմայական փոփոխություններից (23 տոկոս), սեփական առողջությունից (22 տոկոս) եւ կենդանիների պաշտպանությունից (19 տոկոս): Հնդկահավը Մեծ Բրիտանիայում Ծննդյան տոներին ամենատարածված կերակրատեսակն Էր XIX դարի սկզբից ի վեր, եւ չնայած այն բնակիչների աճող թվին, որոնք հրաժարվում են դրանից արդի իրողությունների ճնշման ներքո, առաջիկա Ծննդյան տոներին, Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ բրիտանացիները կճաշակեն առնվազն 10 միլիոն թռչուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am