Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
21:02, 5 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից դեկտեմբերի 4-ին, ժամը 6-ի սահմաններում բերման են ենթարկել Գեղամասար գյուղի 37-ամյա մի բնակչի, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բերման ենթարկվածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում