Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏՏ պետական մրցանակի 2019-ի դափնեկիրը հիացած է Հայաստանով

ՏՏ պետական մրցանակի 2019-ի դափնեկիրը հիացած է Հայաստանով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեի մասնակցությամբ դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։

«Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել Տակեո Կանադեին հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխության դափնեկիրը լինելու համար, ընդգծել է գիտնականի ունեցած մեծ ներդրումը համաշխարհային գիտության առաջընթացի գործում։ 

«Պարոն Կանադեն Կարնեգի-Մելոն համալսարանի դասախոս է, ով վիրտուալ իրականության հասկացության հայտնագործողն ու ներդնողն է: Նրա հայտնագործությունները մեծ նշանակություն են ունեցել և կարող են ունենալ ապագայում բժշկության, անվտանգության և ժամանցային ոլորտներում»,- ասել է նախարարի տեղակալը։

Արմեն Աբրոյանն ընդգծել մրցանակաբաշխության կարևորությունը, որը թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը հանդես գա որպես տարածաշրջանային կենտրոն։

«Մենք շատ ենք կարևորում մեր հայրենակիցների հաջողությունները և ներդրումը համաշխարհային ոլորտում, հիշում ենք նրանց անունները, բայց շատ կարևոր է նաև գնահատել համաշխարհային, այլ ազգի ներկայացուցչների ներդրումը տեխնոլոգիական ոլորտում, որը նաև թույլ է տալիս մեզ օգտվել այդ հայտնագործություններից»,- նշել է նա։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Հովիկ Մուսայելյանն ընդգծել է, որ սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի ու ժողովրդի համար՝ ունենալ նման առաջնորդություն՝ ընդունելու, մեծարելու և վայելելու համաշխարհային նշանակության նման մեծությունների ներկայությունը Հայաստանում։ Նրա խոսքով՝այս միջոցառումն առավել ևս կարևոր է մեր երիտասարդության համար, նշել, որ այս շփումները լուրջ ներդրումներ են մեր երկրի ապագայի համար։ 

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր խոսքում նշել է, որ պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար, ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքը։ Նրա խոսքով՝ մրցանակաբաշխության 10-ը տարիների ընթացքում Հայաստանը բավականին աշխատանք է կատարել դեպի զարգացած տեխնոլոգիական երկիր լինելու համար։

Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Հրանտ Պողոսյանը խոսել է այն, թե ինչո՞ւ է առաջարկել պարոն Կանադեի թեկնածությունը, պատմել է նրա հետ ծանոթության մասին: 

«Նա ակադեմիական գիտնական է, արդեն 50 տարի է՝ աշխատում է այդ ոլորտում, որից մեկը այսօր բոլորիս համար դարձել է շատ հայտնի, որովհետև շատ հաճախ մենք լսում ենք, թե ապագան կապված է արհեստական բանականության հետ և Կանադե սենսեի հիմնական գործերը անմիջապես կապված են այդ ոլորտի հետ»,- ասել է Հրանտ Պողոսյանը։ 

Դոկտոր Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել նման մեծ պատվի արժանանալու և լինելու այն հայտնի 10 գիտնականների շարքում, որոնք արժանացել են այս մրցանակին։

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր: Ես լսել եմ, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելին է, քան պարզապես կարգախոս: Սա  շատ ողջունելի  է, և պատվաբեր է նման երկրի կողմից այսպիսի մրցանակի արժանանալը»,- ընդգծել է դոկտոր Տակեո Կանադեն:

Նա նաև նշել է, որ հիացած է Հայաստանով, քանի որ լրջորեն ձեռնամուխ է եղել դառնալու տեխնոարդյունաբերական երկիր»,- ասվում է հաղորդագրության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am