Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մինչև 195 հեռուստաալիք տան համար. Ucom-ն առաջարկում է  վերափոխված ծառայություն

Մինչև 195 հեռուստաալիք տան համար. Ucom-ն առաջարկում է  վերափոխված 
ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ը ներկայանում է ֆիքսված ծառայությունների ամբողջությամբ վերափոխված առաջարկով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հեռուստատեսային ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու uTV S (39 հեռուստաալիք` ամսական ընդամենը 2500 դրամով), uTV M (124 հեռուստաալիք` ամսական ընդամենը 4000 դրամով) և uTV L (195 հեռուստաալիք՝ 9500 դրամ ամսավճարով) սակագնային պլանների միջև:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բարձրորակ հեռուստատեսային արտադրանքը գնահատող uTV բաժանորդները ցանկության դեպքում հնարավորություն ունեն բաժանորդագրության մեջ հավելյալ վճարի դիմաց ներառել նաև 8 թեմատիկ փաթեթներ` սպորտային, ֆիլմերի, մանկական, ուսուցողական, սերիալների, Պրեմիում HD, Viasat հեռուստաընտանիքի և մեծահասակների հեռուստաալիքներով: Իսկ Ամանորին ընդառաջ uTV M բաժանորդները կարող են առանց հավելյալ վճարի 1 թեմատիկ ալիք ընտրել:

Ֆիքսված ինտերնետի կայուն և բարձր արագությունը գնահատող Unet բաժանորդները կկարողանան ընտրել uNet XS (ամսական ընդամենը 6000 դրամի դիմաց` մինչև 18 Մբ/վ արագություն), uNet S (ամսական 7000 դրամի դիմաց` մինչև 36 Մբ/վ արագություն), uNet M (ամսական 8000 դրամով` մինչև 72 ՄԲ/վ արագություն), ինչպես նաև uNet L սակագնային պլանների միջև (յուրաքանչյուր ամիս 9500 դրամի դիմաց`մինչև 100 Մբ/վ արագություն): Իսկ ամանորին ընդառաջ բոլոր uNet բաժանորդները որևէ սակագնային պլանի 12 ամսով միանալու դեպքում առանց հավելյալ վճարի կօգտվեն նաև Պրեմիում Wi-Fi ծառայությունից:

Ֆիքսված ինտերնետի, IP և շարժական հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի համադրության ամբողջական փաթեթներն այսուհետ ներկայացված կլինեն որպես uMix XS, uMix S, uMix M և uMix L սակագնային պլաններ: uMix XS փաթեթով նախատեսվում է ամսական ընդամենը 9500 դրամի դիմաց բաժանորդներին տրամադրել 39 հեռուստաալիք և ինտերնետի` մինչև 36 Մբ/վ արագություն, ինչպես նաև ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե` տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար: 124 հեռուստաալիք, ինտերնետի` մինչև 18 Մբ/վ արագություն և 180 րոպե` տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար ներառումներով առաջարկը հասանելի կլինի մարզերի բնակիչներին ընդամենը 9000 դրամ ամսավճարով: Միանալով uMix S փաթեթին` ամսական ընդամենը 11 000 դրամով բաժանորդները կստանան 124 հեռուստաալիք, ինտերնետի` մինչև 72 Մբ/վ արագություն, ֆիքսված հեռախոսակապի  180 րոպե` տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար, ինչպես նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածին օգտվելու հնարավորություն: UMix M փաթեթի բանաձևն է` 181 ալիք, ինտերնետի` մինչև 100 ՄԲ/վ արագություն +  uMediaroom+ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե ամսական ընդամենը 15 000 դրամով: Ի դեմ, բոլոր այն բաժանորդներին, ովքեր կմիանան նշված uMix սակագնային պլաններից մեկին մինչև հունվարի 31-ը, առանց հավելյալ վճարի կստանան նաև Premium Wi-Fi ծառայությունից օգտվելու և ալիքների թեմատիկ փաթեթներից մեկն ընտրելու հնարավորությունը:

Եվ վերջապես, UMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան 195 ալիք, կօգտվեն ֆիքսված uNet ինտերնետից մինչև 120 ՄԲ/վ արագությամբ, կունենան 2-րդ հեռուստացույցը համակարգին միացնելու հնարավորություն: Ինտերնետի ավելի մեծ թողունակություն և հասանելիության ավելի մեծ տարածքի անհրաժեշտության դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi ծառայությունը: Ի հավելումն, նշվածի` uMix L  փաթեթին միացած բաժանորդները կստանան նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն և տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե: Մինչև հունվարի 31-ը 12 ամսով միանալու դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi Plus ծառայությունն առանց հավելյալ վճարի: Ու այս ամենը՝ ամսական ընդամենը 20 հազար դրամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am