Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լոնդոնում կայացել Է Առաջին համաշխարհային պատերազմի մասին «1917» ֆիլմի պրեմիերան

Լոնդոնում կայացել Է Առաջին համաշխարհային պատերազմի մասին «1917» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում կայացել Է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմի թագավորական եւ համաշխարհային պրեմիերան: Կինոնկարի ցուցադրությունը, որին ներկա են եղել արքայազն Չառլզը եւ նրա կինը՝ Կամիլլան, տեղի Է ունեցել դեկտեմբերի 4-ի երեկոյան Լեսթեր-սքվերի Odeon կինոթատրոնում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ֆիլմը պատմում Է պատանի երկու բրիտանացի զինվորների մասին, որոնք կատարում են վտանգավոր առաջադրանք, որից կախված Է գրեթե երկու հազար մարտիկների կյանքը: Որպես կինոնկարի ռեժիսոր, որը նկարահանվել Է ասես մեկ չընդմիջվող կադրով, հանդես Է եկել Սեմ Մենդեսը, որը հանդիսականներին հայտնի Է «Գեղեցկությունն ամերիկյան ձեւով» ֆիլմով, ինչպես նաեւ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի երկու մասերով («Սքայֆոլ» կոորդինատները» եւ Սպեկտր»):

Կինոնկարի պրոդյուսերը դարձել Է Սթիվեն Սփիլբերգը: Odeon կինոթատրոնի մերձակա կարմիր ուղեգորգի վրա առաջինը հայտնվել Է կինոռեժիսորն ինքը, այնուհետեւ հանդիսականների առջեւ հայտնվել են գլխավոր դերերում խաղացած դերասանները՝ Ջորջ Մաքքեյը, Դին-Չառլզ Չեփմենը, Էնդրյու Սքոթը, Ռիչարդ Մեդենը եւ Մարկ Սթրոնգը: Մենդեսը, ներկայացնելով ֆիլմը, նշել Է, թե ուրախ Է, որ համաշխարհային պրեմիերան անցկացվում Է Մեծ Բրիտանիայյում, որտեղ այդ կինոնկարը նկարահանվել Է:

«Այդ ֆիլմն ստեղծվել Է Անգլիայում, դա անգլիական ֆիլմ Է գրեթե բոլոր ասպեկտներով՝ անգլիական թիմ, անգլիացի դերասաններ: Ուստի շատ ճիշտ Է, որ այդ ֆիլմն իր ուղին այստեղ Է սկսում»,-ասել Է ռեժիսորը: Կինոթատրոն վերջինների թվում ժամանել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամները՝ Ուելսի արքայազն Չառլզը, որը հագել Էր սեւ գույնի դասական սմոքինգ, եւ նրա կինը՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլլան, որը սեւ գույնի երեկոյան զգեստով Էր: Ըստ կինոքննադատների գնահատումների, «1917» ֆիլմը բոլոր շանսերն ունի «Օսկար» մրցանակի հավակնորդ դառնալու «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ Սեմ Մենդեսը վերստին կարող Է պայքարել լավագույն ռեժիսորի կոչման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am