Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովը կկայանա 2020 թվականին Սեուլում

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովը կկայանա 2020 թվականին Սեուլում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների 18-րդ գագաթնաժողովը կկայանա 2020 թվականին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի կազմկոմիտեի այս որոշման մասին դեկտեմբերի 5-ին հայտնել Է Սեուլի քաղաքագլխի մամուլի ծառայությունը:

«Համաժողովի մասնակիցները կքննարկեն խաղաղության ամրապնդման ուղիները Կորեական թերակղզում եւ ամբողջ աշխարհում»,- նշվում Է փաստաթղթում: Գագաթնաժողովին կմասնակցի շուրջ հազար մարդ, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի 30 դափնեկիր:

Սեուլի քաղաքապետարանը եւ գագաթնաժողովի կազմկոմիտեն մտադրությունների համապատասխան հուշագիր են ստորագրել եւ պայմանավորվել են ձեւավորել կոմիտե, որը կզբաղվի միջոցառման նախապատրաստմամբ: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովը գրեթե ամեն տարի Հռոմում Է անցկացվել 1999-ից մինչեւ 2007 թվականը, իսկ այնուհետեւ՝ աշխարհի տարբեր քաղաքներում: Անցյալ տարի այն չի անցկացվել, իսկ 2019 թվականին կայացել Է Մեքսիկայի Մերիդա քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am