Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախված 2 ավտոմեքենաների վարորդները և ուղևորները հոսպիտալացվել են

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախված 2 ավտոմեքենաների վարորդները և 
ուղևորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 4-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Վաղարշակ Ճ., ծնված 1980 թ.), «Mazda» (վարորդ՝ Նարեկ Ե., ծնված 1990 թ., ուղևորներ՝ Անի Ա., ծնված 1989 թ., Անահիտ Ե., ծնված 1979 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Արտյոմ Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վարորդները և ուղևորները հոսպիտալացվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am