Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պարգևատրվել է Ուկրաինայի Հայերի միության շքանշանով

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պարգևատրվել է Ուկրաինայի Հայերի 
միության շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին է հանձնել «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանը՝ ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացման գործում զգալի ավանդի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Սինանյանը կազմակերպության ղեկավարի եւ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցերը, ինչպես նաեւ գնահատել է Ուկրաինայի Հայերի միության գործունեության արդյունավետությունը։ «Համայնքային այն գործունեությունը, որը ես տեսա Ուկրաինայում, անհավանականորեն ուրախացնում եւ ոգեշնչում է ինձ»,- ասել է Զարեհ Սինանյանը։

«Սփյուռքի ակտվ գործիչ» շքանշանը Ուկրաինայի Հայերի միության հատուկ պարգեւ է, որը տրվում է այն գործիչներին, ովքեր կարեւոր դեր են խաղացել հայկական սփյուռքի կյանքում։ 2019-ին շքանշանին արժանացել են Սլավյանսկ քաղաքի պատվավոր քաղաքացի Էդուարդ Հարությունյանը, դիվանագետներ, Կիեւում ՀՀ հյուպատոս Լիանա Գեւորգյանը, ինչպես նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար Հայկ Հակոբյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am