Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ի դեսպանության երկու աշխատողներ կարտաքսեն ԳԴՀ-ից Բեռլինում աղմկահարույց սպանության պատճառով

ՌԴ-ի դեսպանության երկու աշխատողներ կարտաքսեն ԳԴՀ-ից Բեռլինում աղմկահարույց սպանության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում Վրաստանի քաղաքացու աղմկահարույց սպանության հետաքննության կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսում Է Ռուսաստանի հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների, որոնք Բեռլինում աշխատում են դեսպանությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտնել Է Spiegel հրատարակությունը՝ վկայակոչելով սեփական տեղեկատվությունը:

«Ըստ Spiegel-ի տեղեկատվության՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան կանչել Է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաեւին եւ նրան հաղորդել համապատասխան բերանացի նոտան»,- նշում Է հրատարակությունը:

Նոտային համապատասխան երկու աշխատակիցների հայտարարում են «պերսոնա նոն գրատա»: Այդ մասին տեղեկատվությունը հավաստել են Գրմանիայի ԱԳ նախարարությունում: Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին սպանվել Է օգոստոսի 23-ին Բեռլինի քաղաքային կենտրոնական շրջանում՝ Փոքր Տիրգարտեն կառավարական թաղամասից ոչ հեռու՝ Մոաբիտի շրջանում՝ մզկիթ տանող ճանապարհին: Մարդասպանը երկու անգամ կրակել Է Խանգոշվիլիի վրա, նա տեղում մահացել Է:

Sueddeutsche Zeitung-ի, NDR-ի եւ WDR-ի՝ նախօրյակին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Ռուսաստանի պետությունը կամ Չեչնիայի Հանրապետության պետական մարմինները կարող Էին տված լինել սպանության պատվերը Բեռլինի Մոաբիտի շրջանում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am