Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց սանիտարահամաճարակային հսկողությանն առնչվող օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց սանիտարահամաճարակային հսկողությանն առնչվող օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը դեկտեմբերի 4-ի խորհրդարանի նիստում ընդունվեց միաձայն՝ 113 կողմ ձայնով:

Ազգային ժողովի նիստում օրինագիծը ներկայացրել էր Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Սույն նախագծով նախատեսվում է ընդամենը մեկ հոդվածի փոփոխություն, այն է՝ սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին: Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, մենք ունենք որոշակի պարտավորություններ մի խումբ ապրանքների, այդ թվում նաև ախտահանիչ նյութերի պետական գրանցման և հսկողության պահանջներ, որոնք չենք կարողանում իրականացնել օրենսդրական բացի պատճառով: Սույն նախագիծն ուղղված է այդ օրենսդրական բացը լրացնելուն և սահմանելուն այն մարմինը, որը հսկողություն պետք է իրականացնի այդ խմբի ապրանքների նկատմամբ»,- նշել էր Ավանեսյանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am