Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ընդունեց տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում 
փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում ընդունվեց միաձայն՝ 110 կողմ ձայնով:

Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ:

Նոյեմբերի 27-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը դրական եզրակացություն է ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am