Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Ոստիկանության Կենտրոնի բաժնում ԿԳՄՍ նախարարության մոտից բերման ենթարկված չկա. Փաստաբանների պալատ

Ոստիկանության Կենտրոնի բաժնում ԿԳՄՍ նախարարության մոտից բերման 
ենթարկված չկա. Փաստաբանների պալատ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կենտրոնի բաժնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ակցիա իրականացնելու ժամանակ բերման ենթարկված որևէ անձ չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

«Փաստաբանների պալատի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնի բաժին: Փաստաբանները րոպեներ առաջ դուրս են եկել բաժնից, նրանց տվյալներով՝ բաժնում բերման ենթարկված չկա: Կազմվել են վարչական իրավախախտման մասին արձանագրություններ, բերման ենթարկվածները բաց են թողնվել»,- ասաց Հակոբյանը:

Նոյեմբերի 7-ից ՀՅԴ անդամները և մի շարք ուսանողներ նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել էր 2 մլն 700 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։ Դեկտեմբերի 3-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիա իրականացնող անձանցից մի քանիսին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ