1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվան եւ Բաքուն փոխզիջման հնարավորություն են տեսնում ԼՂ կարգավորման հարցում. Լավրով

Մոսկվան եւ Բաքուն փոխզիջման հնարավորություն են տեսնում ԼՂ կարգավորման 
հարցում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չԷ: Այդ հակամարտությունը առավել երկարատեւներից մեկն Է ԱՊՀ տարածքում»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: «Այսօրվա եւ երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»,-ասել է Լավրովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 2-ին Լավրովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ ադրբեջանական կողմն առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղանրաբաղի շուրջ իրադրության կարգավորման հարցում, բայց ակնկալում Է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել հակամարտության լուծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]