Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիսի ճանապարհի խոստացված ասֆալտապատումն իրականացվել է. Վարչապետն անձամբ է ծանոթանում

Սիսի ճանապարհի խոստացված ասֆալտապատումն իրականացվել է. Վարչապետն 
անձամբ է ծանոթանում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Սիս գյուղի ճանապարհի ասֆալտապատումը, որը խոստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում է՝ իր աչքով տեսնելու ասֆալտապատ ճանապարհը: 2019-ի մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Սիս համայնքի բնակիչների հետ պայմանավորվել էր լուծել գյուղի ճանապարհի հարցը:

Ավելի ուշ՝ մայիսին կառավարության նիստում վարչապետը նշել էր, որ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երեխաներն ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը եկավ, խոստացավ ու գնաց, ոչինչ էլ չի արվում: Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել էր աշխատանքներով:  Սուրեն Պապիկյանը նշել էր,որ առաջիկայում գյուղում կիրականացվի ասֆալտապատում, նախագիծը կներկայացվի կառավարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am