Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իբրահիմովիչը կարող է միանալ «Միլան»-ին    

Իբրահիմովիչը կարող է միանալ «Միլան»-ին

 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Լոս Անջելես Գալաքս»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել Իտալիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում է The Telegraph-ը: Իբրահիմովիչը նորից կհամալրի «Միլան»-ի շարքերը, որտեղ խաղացել է 2010/2012 թվականներին: Ֆուտբոլիստը և ակումբը գրեթե համաձայնության են եկել:

38-ամյա Իբրահիմովիչը մինչ այս հանդես է եկել նաև «Մամլյո»,«Այաքս», «Յուվենտուս», «Ինտեր», «Բարսելոնա», ՊՍԺ և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am