Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայում հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները 2417 քմ տարածք են մաքրել

Սիրիայում հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները 2417 քմ  
տարածք են մաքրել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները նոյեմբերի 1-ից 30-ը 2417 քառակուսի մետր տարածք են մաքրել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 հատ 120 մմ արկ, 2 հատ ՏՄ-62Պ3, 1 հատ ՊՄՆ-2, 4 հատ ՕԶՄ-72, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք:

Նույն ժամանակահատվածում հայ բժիշկները հետազոտել և բուժօգնություն են տրամադրել 1147 մարդու:
Փետրվարից մինչ այս պահը հայ մասնագետները բուժել են մոտավորապես 6800 հիվանդի, սակրավորներն ականազերծել են 123 հազար քառակուսի մետր տարածք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]