Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱԺ նիստերի օրակարգ չընդունվեց փախստականների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ նիստերի օրակարգ չընդունվեց փախստականների մասին օրենքում 
փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նիստի օրակարգ չընդունվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի խորհրդարանի նիստում օրինագիծը չընդունվեց 17 կողմ, 88 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:

Օրենքի նախագծով առաջարկվում է քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ՀՀ տարածք են մուտք գործել առանց թույլտվության, անձամբ, առանց ձգձգման, ներկայացել են Հայաստանի իրավասու մարմիններին և մատնանշել իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:

Օրինագիծը 4 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ստացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am