Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են մի խումբ դպրոցականների վրաերթի ենթարկած կասկածյալին

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են մի խումբ դպրոցականների վրաերթի ենթարկած կասկածյալին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել Է մի տղամարդու, որին կասկածում են դեկտեմբերի 2-ին ավտոմոբիլով մի խումբ դպրոցականների վրաերթի ենթարկելու մեջ, միջադեպի հետեւանքով զոհվել Է 12-ամյա դեռահաս, հաղորդել Է Էսեքսի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «51-ամյա տղամարդը ձերբակալվել Է մի շարք հանցագործությունների, ներառյալ սպանության եւ մահափորձի կասկածանքով»,- ասված Է ոստիկանության Twitter-ում:

Մեծ Բրիտանիայի Էսեքսի կոմսությունում դեկտեմբերի 2-ին ավտոմոբիլը վրաերթի Է ենթարկել մի խումբ դպրոցականների: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 15.20-ին (Երեւանի ժամանակով 19.20-ին), երբ դպրոցներում ավարտվում են պարապմունքները: Արծաթագույն Ford KA ավտոմոբիլի վարորդը բախումից հետո կանգ չի առել եւ փախել Է պատահարի վայրից: Վթարից նաեւ տուժել են 15 տարեկան երկու դեռահաս, 13 տարեկան տղա եւ 16 տարեկան աղջիկ եւ 53-ամյա կին: Իրավապահները գործ են հարուցել «սպանություն» հոդվածով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am