Անդրբայկալի իշխանությունները տարածաշրջանում սուգ են հայտարարել ՃՏՊ-ի հետեւանքով 19 մարդու զոհվելուց
09:49, 2 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդբայկալի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Օսիպովը դեկտեմբերի 2-ը տարածաշրջանում սգո օր Է հայտարարել Սրետենսկի շրջանում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել Է 19 մարդ եւ նույնքանն Էլ՝ տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը:
Օսիպովը հավաստիացրել Է, որ երկրամասի կառավարությունն օգնություն ցույց կտա բոլոր տուժածների եւ զոհվածների հարազատներին:
Սգո օրն Անդբայկալի երկրամասի ամբողջ տարածքում կխոնարհվեն ՌԴ-ի պետական դրոշները, Անդրբայկալի երկրամասի դրոշները, ինչպես նաեւ չեղյալ կհայտարարվեն ժամանցային հաղորդումներն ու միջոցառումները:
Կիրակի օրը՝ դեկտեմբերին 1-ին, Սրետենսկ – Չիտա մարդատար ավտոբուսն 9 – 12 մետր բարձրության կամրջից ընկել Է Կուենգա գետը: Վթարի հետեւանքով զոհվել Է 19 մարդ, նույնքան ուղեւորներ հոսպիտալացվել են երեք շրջանային հիվանդանոցներում: Ավտոբուսի վարորդը զոհվել Է:
Նախնական տեղեկատվությամբ՝ վթարը տեղի Է ուենեցել ավտոբուսի առջեւի անվի պայթելու պատճառով: Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով հարուցել Է քրեական գործ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում