«Ռոմա»-ն հաղթել է «Վերոնա»-ին. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
08:32, 2 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց «Վերոնա»-ին և առավելության հասավ 3։1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ ավելացված րոպեին խփեց նաև «գայլերի» երրորդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում