Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Աբրահամյանը մասնակցում է ՌԴ նախագահի հրավիրած Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստին

Արա Աբրահամյանը մասնակցում է ՌԴ նախագահի հրավիրած Ազգամիջյան 
հարաբերությունների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մասնակցում է ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստն անցկացվում է Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում:

Նիստի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ հյուսիսկովկասյան տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի բազմազգ Ռուսաստանի համար:

«Դարեր շարունակ մեր երկրի բազմաթիվ ժողովուրդների ներկայացուցիչներն այստեղ ապրել են կողք-կողքի, և նրանցից յուրաքանչյուրը եզակի է, տարբեր, իրավամբ հպարտ է իր պատմությամբ, լեզվով, մշակույթով, իր հերոսներով և մարզիկներով: Այստեղ հարգում են այնպիսի ավանդույթները, ինչպիսիք են հյուրընկալությունը, հարգանքը ծնողների, մեծերի և ընտանիքի նկատմամբ: Եվ, իհարկե, Կովկասի ժողովուրդները բազմիցս ապացուցել են իրենց անկեղծ սերը հայրենիքի նկատմամբ, ոտքի կանգնելու պատրաստակամությունը, մեկ մարդու պես կանգնելու մեր ընդհանուր մեծ հայրենիքի՝ Ռուսաստանի, պաշտպանության համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Անդրադառնալով 2020թ. Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումներին, Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ դրանք պետք է անցնեն ամենաբարձր մակարդակով:

«Մենք արդեն սկսել ենք նախապատրաստությունները Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ, գալիք տարին մեր երկրում հայտարարվել է որպես հիշատակի և փառքի տարի: Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին նվիրված բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն ամենաբարձր մակարդակով: Ռուսաստանի և Սովետական Միության ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ճակատում և թիկունքում հաղթանակի գործում»,- նշել է ՌԴ նախագահը:

Խորհուրդը բաղկացած է ազգային-մշակութային ինքնավարությունների և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից, գիտական և փորձագիտական համայնքի ղեկավարներից, Ռուսաստանի կառավարության նախարարներից, Պետդումայի պատգամավորներից և այլ պաշտոնյաներից: Խորհրդի անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են կամավոր հիմունքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am