Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստեղծագործական դաշտը պետք է զերծ լինի պետական անհարկի միջամտություններից. Արա Խզմալյան

Ստեղծագործական դաշտը պետք է զերծ լինի պետական անհարկի 
միջամտություններից. Արա Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ աստիճանաբար ավելի են ազատականացնում մշակութային ոլորտը:

«Պետական վերահսկողությունը, անհարկի միջամտություններն ազատ ստեղծագործական գործընթացներին, վարչական լծակների կիրառումը տնօրենների և ոլորտի պատասխանատուների վրա այլևս գոյություն չունեն: Մենք հայտարարում ենք, որ ստեղծագործական դաշտը պետք է լինի ազատ, և ստեղծագործողի աշխատանքին մենք չպետք է միջամտենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա:

Անդրադառնալով մշակութային հեղափոխությանը` Խզմալյանն ասաց, որ մշակութային հեղափոխություն ասելով հասկանում է նոր ձևաչափերի, գեղարվեստական նոր լեզվի, հանդիսատեսի հետ հարաբերվելու նոր եղանակների բացահայտումը:

Նրա խոսքով` հեղափոխական է համարում այն ալիքը, որը սկիզբ է առել մշակութային կրթության ոլորտում:  Փոխնախարարը հիշեցրեց «Դաս Ա», «Դասարան+դասական» ծրագրերի մասին: «Կոչ ենք անում հանրությանն ուշադրություն դարձնել այս կրթական ծրագրերին, որովհետև մենք գնալու ենք  էմոցիոնալ կրթության ճանապարհով: Դասական երաժշտությունը, դասական արժեքները, դասական պոեզիան էմոցիոնալ և տպավորիչ գեղարվեստական ձևերով մեր  դպրոցականներին ներկայացնելն առաջնահերթություն է: Եթե ուզում ենք վաղը մշակութային շուկա ունենալ, պետք է այսօրվանից սկսենք»,ընդգծեց Արա Խզմալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am