Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում բացվեց անգլերեն լեզվի ուսուցման արտադասարանական ակումբ

Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում բացվեց անգլերեն լեզվի ուսուցման արտադասարանական ակումբ

ԳԱՎԱՌ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի եւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջեւ ստորագրվեց հուշագիր՝ առաջիկա երեք տարիների ընթացքում դպրոցում անգլերեն լեզվի արտադասարանական ակումբի գործելու նպատակով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշագրի ստորագրման եւ ակումբի բացման արարողությանը ներկա էին Երեւանում Բրիտանական դեսպանության գործերի հավատարմատար Էլիսոն Չիքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, այլ հյուրեր: Հուշագրի ստորագրման արարողության ընթացքում ներկայացվեց իրականացվող ծրագիրը, ըստ որի՝ Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի 7-8 դասարանների աշակերտների համար այսուհետ, շաբաթը երեք անգամ կանցկացվեն անգլերեն լեզվի արտադասարանական դասընթացներ: Պարապմունքները կանցկացնեն Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչները, ովքեր վերապատրաստումներ  կանցնեն բրիտանական խորհրդի կողմից: Վերջիններս կարող են իրենց փորձն ու գիտելիքները նաեւ փոխանցել այլ դպրոցների համապատասխան մասնագետներին:
Ակումբի բացման արարողության ընթացքում հնչեցին ելույթներ, դպրոցի սաները ողջունեցին հյուրերին երաժշտական եւ պարային կատարումներով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am