Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դերասանուհի Տատյանա Դորոնինան հայտնվել Է հիվանդանոցում

Դերասանուհի Տատյանա Դորոնինան հայտնվել Է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժոովրդական արտիստուհի եւ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) նախագահ Տատյանա Դորոնինան հայտնվել Է հիվանդանոցում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Դնի.ռու»-ին:

Նրա հոսպիտալացման պաշտոնական պատճառը հայտնի չԷ: Նշվում Է, որ դերասանուհին ավելի քան 20 կիլոգրամ նիհարել Է սթրեսի պատճառով: Բացի դրանից, Դորոնինան դադարել Է կապի մեջ մտնել բարեկամների եւ գործընկերների հետ, գրել Է հրատարակությունը: «Որքան հասկանում եմ, գրեթե այս ամբողջ տարին նա գտնվել Է սաստիկ սթրեսի մեջ: Այժմ նա իրեն լավ Է զգում: Նա վերականգնվում Է հոսպիտալում»,- պատմել Է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Անդրեյ Չուբչենկոն:

Ամռանը թատրոնի դերասանները տեսաուղերձ Էին հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Տատյանա Դորոնինային գեղարվեստական ղեկավարի պաշտոնին վերադարձնելու պահանջով: Տատյանա Դորոնինան թատրոնի եւ կինոյի խորհրդային եւ ռուս դերասանուհի Է, թատերական ռեժիսոր: Նա նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մեկ անգամ եւս սիրո մասին», «Երեք բարդի Պլյուշչիխայում», «Խորթ մայրը» եւ «Ավագ քույրը»: Նա Գորկու անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Է աշխատել 1987-ից մինչեւ 2018 թվականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am