Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են խորհրդարանական պաշտոններից

Վրաստանում ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են խորհրդարանական պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորները թողել են Վրաստանի խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները. համապատասխան հայտարարությամբ խորհրդարանականները դիմել են օրենսդիր մարմնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, Սերգի Քափանաձեն թողել Է կրթության, գիտության եւ մշակույթի կոմիտեն, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրացման խորհրդարանական կոմիտեն:

Պատգամավոր Ելենե Խոշտարիան թողել Է մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրացման խորհրդարանական կոմիտեն: Բացի այդ, տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման խորհրդարանական կոմիտեից հեռացել են պատգամավորներ Լաշա Դամենիան եւ Լելա Կեբուրիան: Իրավական հարցերի կոմիտեի անդամներ այլեւս չեն լինելու Իրակլի Աբեսաձեն եւ Օթար Կախիձեն: Կախիձեն նաեւ թողել Է ֆինանսաբյուջետային կոմիտեն:

Խորհրդարանական կոմիտեներից դուրս գալու վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունը բյուրոն ի գիտություն Է ընդունել նոյեմբերի 28-ին: Ընդդիմությունից պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի նիստը:

Նրանք մասնակցում են բողոքի ակցիային, որը Թբիլիսիում չի դադարում նոյեմբերի 14-ից՝ այն ժամանակվանից, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի (կուսակցական ցուցակներով) անցնելու մասին իշխանությունների կողմից խոստացված ուղղումները: Ավելի վաղ ընտրական բարեփոխման ձախողման պատճառով խորհրդարանական մեծամասնությունը եւ իրենց պաշտոնները թողել են 12 պատգամավորներ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am