Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ընդդիմության գործողությունները վնասում են երկրի կայուն զարգացմանը. Վրաստանի պաշտպանության նախարար

Ընդդիմության գործողությունները վնասում են երկրի կայուն զարգացմանը. Վրաստանի պաշտպանության նախարար


ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության ծայրահեղական գործողությունները Թբիլիսիի փողոցներում վնասում են երկրի կայուն եւ երկարաժամկետ զարգացմանը: Նոյեմբերի 28-ին այս կարծիքն Է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով հանրահավաքների շարքը, որոնք ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպում են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մերձակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բացի տնտեսական դժվարություններից եւ գործազրկությունից, այսօր մեր երկրի համար մարտահրավերը, որը խոչընդոտում Է կայունությանը, խաղաղ եւ երկարաժամկետ զարգացմանը, գալիս Է արմատական, ծայրահեղական ընդդիմադիր ուժից, մասնավորապես, «Ազգային շարժումից» (ընդդիմադիր կուսակցություն)»,-ասել Է Ղարիբաշվիլին:
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանրապետությունն արեւմտյան աշխարհի մասն Է կազմում, սակայն ԵՄ-ի երկրներում եւ ԱՄՆ-ում ընդդիմության նման գործողությունները կարող Էին որակվել որպես քրեական հանցագործություն: «Ինչ եք կարծում՝ ինչո՞վ կավարտվեին Եվրոպայի երկրներում կամ ԱՄՆ-ում Կոնգրեսի կամ խորհրդարանի շենքերը պիկետելու փորձերը: Դա բացարձակապես անընդունելի Է: Ցանկացած նորմալ երկրում դա (խորհրդարանի պիկետումը) քրեական հանցագործություն Է»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am