Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Գևորգ Ղազարյանը պատասխանել է Աբրահամ Խաշմանյանին  

Գևորգ Ղազարյանը պատասխանել է Աբրահամ Խաշմանյանին

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի այն հայտարարությանը, որ Իտալիայի դեմ չկար ազգային հավաքական, այլ կար պարզապես հավաքական:

«Ուզում եմ , նախևառաջ , ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքականի հետ Իտալիա, ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, 2007 թվականից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել:

 Իր խոսքերը ապշելու աստիճան անտրամաբանական են, երբ նա հայտարարում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ ուղղակի հավաքական , այն դեպքում, երբ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասում է, որ դա ասելով նկատի է ունեցել Ֆեդերացիայի աշխատակազմին:

Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու, ընդհանրապես, նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և, առավել ևս, 9-1 հաշվի հետ : Իր ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չէ, այլ ուղղակի հավաքական է առանց ֆունդամենտալ (առանցքային ) խաղացողի: Երբևէ չեմ տեսել մի մարզչի կամ ֆուտբոլիստի, որ խաղի արդյունքը կապի նրա հետ, թե ֆեդերացիայից ով է մեկնում թիմի հետ, ով՝ չէ:

Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագրողներ, ֆեդերացիայի աշխատակիցներ, երբեմն երկրպագուներ են եղել մեզ հետ՝ նույն ինքնաթիռում, հյուրանոցում: Ավելի լավ է խոսի, թե ինչու՞ մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի, թե ինչու, ավելի լավ է այսքան օր անց գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից՝ այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ:

Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ այս նույն հաաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու և հավատում եմ, որ այս կազմը կարող է հաջողություններ գրանցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան  իր էջում գրել է Ղազարյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ