Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Լավրովը դեկտեմբերի 2-3-ին Բաքվում հանդիպումներ կունենա Ալիեւի եւ Մամեդյարովի հետ

Լավրովը դեկտեմբերի 2-3-ին Բաքվում հանդիպումներ կունենա Ալիեւի եւ Մամեդյարովի հետ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին այցով կգտնվի Բաքվում, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դեկտեմբերի 2,3-ին, առկա պայմանավորվածությանը համապատասխան, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Բաքու,-ասել Է նա:-Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի ծրագրով հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ՝ այդ պետության ԱԳ նախարարի հետ»:
«Շարունակվելու Է երկխոսությունը քաղաքական-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հանգուցային հարցերի շուրջ: Նաեւ պլանավորվում Է ստորագրել 2020 թվականին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կոնսուլտացիաների պլանը»,-հավելել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am