Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը կմասնակցի Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը

Արմեն Սարգսյանը կմասնակցի Գոհար Վարդանյանի հուղարկավորության 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արմեն Սարգսյանը անձամբ էր ճանաչում տիկին Գոհարին և նրա ամուսնուն՝ հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանին։

Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։ Արմեն Սարգսյանը հնարավորության դեպքում մշտապես այցելում էր Գոհար և Գևորգ Վարդանյաններին։

Նախագահ Սարգսյանը չափազանց բարձր է գնահատում Վարդանյան ամուսինների վաստակը հետախուզության ոլորտում և իր հանդիպումների, զրույցների ու ելույթների ժամանակ հաճախ էր նրանց օրինակով նշում, թե ինչ է նշանակում հայրենիքին ծառայելը, հայրենիքից հեռու ապրելով ՝ հայրենիքը սիրելը և երբեք հայրենիքը չմոռանալը, ինչ է նշանակում Հայաստանում այնքան էլ երկար չլինելով՝ Հայաստանն այդքան շատ սիրելն ու հայ մնալը։

Երբ այս տարի գարնանը Հանրապետության նախագահը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել էր լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը, հենց լսարանից հեռախոսազրույց էր ունեցել Գոհար Վարդանյանի հետ՝ վերահաստատելով իր ջերմ զգացումները Վարդանյանների հանդեպ։
 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am