Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սոֆթ պապիրուս»-ը ազատվեց ներմուծման մաքսատուրքից

«Սոֆթ պապիրուս»-ը ազատվեց ներմուծման մաքսատուրքից

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը «Սոֆթ պապիրուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքը և (կամ) նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Կազմակերպությունը արտադրությունը իրականացնում է Երևան քաղաքում։ Կազմակերպությունը գործում է 2015 թվականից և արդեն իսկ իրականացրել է 135 միլիոն դրամ ներդրումներ սարքավորումների ներկրման համար։ Այդ սարքավորումների ավելացման նպատակով պետք է ավելացվեն ևս 50 միլիոն դրամով սարքավորումներ։ Այս հայտի շրջանակում  կազմակերպությունը դիմել է 747 միլիոն արժեք ունեցող ապրանքները մաքսատուրքից ազատելու խնդրանքով։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի 74,3 միլիոն դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտի նվազումը կկազմի 907 հազար դրամ։ Կազմակերպության կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝  պետական բյուջե են վճարել 38 միլիոն դրամ հարկ», -ասաց Խաչատրյանը։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am