Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրամիությունը չի կարողանա իրեն պաշտպանել առանց ՆԱՏՕ-ի. Մերկել

Եվրամիությունը չի կարողանա իրեն պաշտպանել առանց ՆԱՏՕ-ի. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ի վիճակի չԷ իր անվտանգությունն ապահովել առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից Է բխում դաշինքի պահպանումը: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի պահպանումը համապատասխանում Է մեր արմատական շահերին»,-ասել Է նա: «Եվրոպան ներկայում չի կարող միայնակ պաշտպանել իրեն»,-արձանագրել Է Մերկելը: Այդ կապակցությամբ, նրա կարծիքով, ճիշտ Է, որ Գերմանիայի իշխանություններն աշխատում են հօգուտ դաշինքի եւ ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակում:

Կանցլերն ընդգծել Է, որ Բեռլինը պետք Է հոգ տանի դաշինքի միասնության պահպանման մասին: «Այո՛, Թուրքիան բարդ գործընկեր Է, բայց նրան հարկավոր Է ՆԱՏՕ-ում պահել արդեն զուտ աշխարհառազմավարական պատճառներով»,-ասել Է Մերկելը: Կանցլերը հաստատել Է պաշտպանության ծախսերն ավելացնելու ԳԴՀ-ի իշխանությունների մտադրությունը: Նա սպասում Է, որ մինչեւ 2024 թվականը պաշտպանական բյուջեն կավելանա ՀՆԱ-ի մինչեւ 1,5 տոկոսը, իսկ 2030-ական թվականների սկզբին՝ մինչեւ 2 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am