Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն 
Գիսլադոտիրին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Ողջունելով հյուրին, որը Հայաստան է ժամանել՝ Մարդու իրավունքների պաշտպանի 15-ամյակի առթիվ ՀՀ Ազգային ժողովում միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը չափազանց բարձր է գնահատում ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների գործունեությունը՝ ուղղված մեր մեծ տարածաշրջանում անվտանգության հարցերի լուծմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: ԱԺ նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների կողմից Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների աջակցության համար եւ ընդգծել, որ մեր երկիրը հատկապես հպարտանում է անցյալ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով, եւ այդ ընտրությունների ընթացքում մեր սահմանած բարձր նշաձողով:

«Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ իրականում սա քաղաքակիրթ աշխարհի համար մի սովորական երեւույթ է, մի նախապայման, որի վրա կառուցում են ժողովրդավարական հասարակությունը, բայց Հայաստանի համար սա մի աննախադեպ երեւույթ էր եւ հիմա մեր քաղաքական իշխանությունը պիտի գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ինչպես այս ձեռքբերումը, այնպես էլ մեր բոլոր ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի լինեն»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը նշել է, որ ուրախ է մասնակցելու միջոցառմանը եւ իր համար շատ դրական փորձ է՝ տեսնել Հայաստանում ընթացող բարեփոխումները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն ընդգծել է, որ իրենք պատրաստ են Հայաստանին աջակցել բոլոր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին, կուսակցությունների մասին օրենքին, դատաիրավական ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am