Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱԺ պատգամավորն ընտրվել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

ԱԺ պատգամավորն ընտրվել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտնեցին պատվիրակության անդամները:

Բեղլոյանը նշեց` դա պատվիրակության մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է: «ՀՀ պատգամավորական ներկայացուցչության ստատուսը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում բարձրացվեց: Կոնսենսուսով, բոլոր երկրների ստորագրությամբ հաստատվեց իմ թեկնածությունը՝ որպես փոխնախագահ: Դա անձի հետ կապված գործընթաց չէ, դա կազմակերպությունում Հայաստանի աճող դերի արտացոլումն է ու բոլորի թիմային աշխատանքի արդյունքը»,- ասաց Բեղլոյանը:

Նա նշեց` խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանն առաջին անգամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում միջխորհրդարանական կազմակերպության կազմում և դա համարեց Հայաստանի արտախորհրդարանական դիվանագիտության զգալի նվաճում:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 54-րդ նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 19-21-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am