Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թրամփի պաշտոնազրկման շուրջ հետաքննության հաշվետվությունը պատրաստ կլինի Գոհաբանության օրվանից հետո

Թրամփի պաշտոնազրկման շուրջ հետաքննության հաշվետվությունը պատրաստ կլինի Գոհաբանության օրվանից հետո


ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի այն կոմիտեները, որոնք վերահսկում են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգը, հաշվետվություն են պատրաստում իրավաբանական կոմիտեի համար, որը նրանք հույս ունեն ներկայացնելու Գոհաբանության օրվա տոնակատարությունից շատ չանցած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը:
Միեւնույն ժամանակ նա հայտարարել Է, որ օրենսդիրները չեն ցանկանում ԱՄՆ-ի վարչակազմին թույլ տալ ձգձգելու ընթացակարգը դատավեճերի միջոցով: Շիֆը նաեւ հանդես Է եկել հետաքննություն անցկացնող գործընկերների պաշտպանությամբ՝ հայտարարելով, որ նրանք հայտնաբերել են Թրամփի հանցավորության «վիթխարի քանակությամբ» ապացույցներ՝ չնայած Սպիտակ տան կողմից «խոչընդոտներին»:
«Փաստորեն, կոմիտեները մեր ծանուցագրերով ոչ մի փաստաթուղթ չեն ստացել գործադիր իշխանության որեւԷ մարմնից»,- նշել Է նա՝ ընդգծելով, որ իմպիչմենթի գործընթացից «իրեն զերծ պահելու այդ փորձը ձախողում Է կրել», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am