Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում սովորել են մեկ կաթիլ արյամբ մինչեւ 99 տոկոս ճշգրտությամբ որոշել քաղցկեղի 13 տեսակներ

Ճապոնիայում սովորել են մեկ կաթիլ արյամբ մինչեւ 99 տոկոս ճշգրտությամբ որոշել քաղցկեղի 13 տեսակներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toshiba կորպորացիան մշակել Է քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման մեթոդ, որը թույլ Է տալիս արյան անալիզով որոշել այդ հիվանդության առկայությունը 99 տոկոս ճշգրտությամբ: Այդ մասին ասված Է ընկերության՝ նոյեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ախտորոշման այդ եղանակի հիմքում ՌՆԹ-ի փոքր չկոդավորող մոլեկուլների տիպերի եւ պարունակության հայտնաբերումն Է, որոնք արյան մեջ քաղցկեղային բջիջներ են արտազատում: Անալիզ կատարելու համար պահանջվում Է ընդամենը մեկ կաթիլ արյուն եւ մոտավորապես երկու ժամ ժամանակ: Հատուկ դրա համար ընկերությունն ստեղծել Է դյուրակիր սարք՝ ներսարված ախշտորոշման չիպով:

Թեստը թույլ Է տալիս որոշել քաղցկեղի 13 տեսակների, այդ թվում՝ ստամոքսի, կրծքագեղձի, լյարդի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, աղիների, միզապարկի եւ այլ քաղցկեղների առկայությունը: Այն գործում Է նույնիսկ հիվանդության ամենավաղ փուլերում, նշում են Toshiba-ում: Ընկերությունը հուսով Է, որ անհրաժեշտ փորձարկումների ցիկլի ավարտից մի քանի տարի անց ախտորոշման նոր մեթոդը համատարած կկիրառվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am