Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը հայտնել Է ԱՄՆ-ի ծովուժի ղեկավարի պաշտոնաթողության մասին

Թրամփը հայտնել Է ԱՄՆ-ի ծովուժի ղեկավարի պաշտոնաթողության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը պաշտոնաթող Է արվել, նրա տեղի համար թեկնածու կառաջադրվի Նորվեգիայում ԱՄՆ-ի դեսպան ծովակալ Քեն Բրեյթուեյթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը Սփենսերին խնդրել Է պաշտոնաթող լինել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատային Էդվարդ Գալահերի հակասական գործի ֆոնին վստահության կորստի պատճառով, որը մեղադրվում Է Աֆղանստանում ռազմական հանցագործությունների մեջ:

Էսփերը Սփենսերին պաշտոնաթող լինել Է խնդրել այն բանից հետո, երբ իմացել Է, որ ռազմածովային ուժերի նախարարն Սպիտակ տան աշխատակիցներին գաղտնի խնդրել Է չմիջամտել Գալահերի դեմ գործին՝ փոխարենը երաշխավորելով, որ հատուկ ջոկատայինը կհեռանա ռազմածովային ուժերից՝ պահպանելով կոչումը:

Ըստ որում այդ հարցի վերաբերյալ Սփենսերի դիրքորոշումը տարբերվել Է այն դիրքորոշումից, որը նա արտահայտել Էր հրապարակայնորեն:

«Ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերի ծառայությունը դադարեցվել Է պաշտպանության նախարար Մարկ Էսփերի կողմից: Ես շնորհակալություն եմ հայտնում Ռիչարդին իր ծառայության եւ պատասխանատվության համար»,- գրել Է Թրամփը Twitter-ում: Նա նաեւ հայտնել Է, որ Գալահերը պաշտոնաթող կլինի՝ պահպանելով իր բոլոր կոչումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am