Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Նեմրա» ռոք խումբն իր կատարումներով զարդարեց Գրքի երևանյան երրորդ փառատոնը

«Նեմրա» ռոք խումբն իր կատարումներով զարդարեց Գրքի երևանյան երրորդ 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին լայն ճանաչում վայելող «Նեմրա» ռոք խումբը համերգային ծրագրով ներկայացավ Գրքի երևանյան փառատոնին՝ կատարելով խմբի լավագույն ստեղծագործությունները՝ «I'm a liar», «Born in 94», «Նարե» և այլ գործեր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի մենակատար Վան Եղիազարյանն ասաց, որ նման փառատոնները ինչ-որ չափով  դերակատարություն են ունենում սերունդներին կրթելու գործում, քանի որ մեծացնում են գականության հանդեպ հետաքրքրությունը:

«Վերջին տարիներին ժամանակի սղության պատճառով գրեթե չեմ ընթերցում, բայց նախընտրում եմ կենսագրական գրքեր: Գրքի լավ կողմն այն է, որ կարդալիս զարգացնում ես երևակայությունդ և սեփական գույներով ես տեսնում այն պատկերները, որոնք նկարագրվում են ստեղծագործության մեջ: Նույնը չեմ կարող ասել ֆիլմերի մասին, որովհետև դիտում ես ռեժիսորի ստեղծած պատկերն ու ջանք անգամ չես գործադրում երևակայելու համար»,-ասաց Վանը:

Նա շեշտեց, որ տաղավարներից մեկում նկատել է մանուկների համար նախատեսված մի գիրք, որի վրա նաև ստեղնաշարային գործիքներ կան: «Այն ինձ շատ հետաքրքրեց: Անպայման գնելու եմ»,-նշեց մեներգիչը:

Խմբի անդամ Մարիաննա Կարակեյանը, որը ստեղնաշարային գործիքներ է նվագում, խոստովանեց, որ իր համար կարևոր էր Գրքի երևանյան փառատոնին մասնակցությունը, որովհետև այլ դեպքերում երբեմն ժամանակ չի լինում շրջել գրախանութներում և գտնել անհրաժեշտ գրականությունը, իսկ այստեղ զեղչերով  գրքեր են ներկայացնում մի շարք հրատարակչություններ, գրախանութներ: «Ծանոթանում ենք գրքերի բովանդակությանը, զննում նկարազարդումները: Նմանատիպ միջոցառումներին ավելի հեշտ է կողմնորոշվել, թե ինչ գնել»,-ընդգծեց Մարիաննան ու հավելեց, որ դեռ գիրք չի գնել, բայց ուսումնասիրելու է ներկայացված  գործերն ու ընտրություն է կատարելու:

Գրքի երևանյան փառատոնն անցկացվում է 2017 թվականից։ Նպատակն է խթանել  ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկացնելը,  

նոր գրականության ստեղծմանը նպաստելը։

Փառատոնը հնարավորություն է տալիս բացահայտել տաղանդավոր  ստեղծագործողների և նպաստում է նրանց առաջխա­ղաց­մանը։

Փառատոնը կյանքի է կոչվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am