Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Tesla-ն Կալիֆոռնիայում ներկայացրել Է իր Сybertruck առաջին Էլեկտրապիկապը

Tesla-ն Կալիֆոռնիայում ներկայացրել Է իր Сybertruck առաջին Էլեկտրապիկապը


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Tesla ընկերությունը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) առաջին անգամ ցուցադրել Է Сybertruck Էլեկտրամոբիլը: Շնորհանդեսը հեռարձակել են ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավտոմոբիլի փորձնական նմուշը ցուցադրել են բեմից: Ինչպես հայտնել Է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը, Сybertruck-ի թափքը եւ լուսամուտներն աչքի են ընկնում առանձնահատուկ ամրությամբ: Մուրճով դռանը հասցված հարվածները տեսանելի հետքեր չեն թողել դրա վրա: Ձեռնարկիչը հավաստիացրել Է, որ երեսվածքը գնդականթափանց Է:
Ինչպես հայտնել Է Մասքը, Էլեկտրամոբիլը՝ կախված շարժիչի հզորությունից եւ հաղորդակից, մատչելի Է երեք տիպի լրակազմով: Դրանցից առավել կատարյալով այն կարող Է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 800 կիլոմետր, ինչպես նաեւ 2,9 վայրկյանում զարգացնել ավելի քան 96 կիլոմետր/ժամ արագություն: Сybertruck-ի բեռնախցիկի ծավալը կազմում Է շուրջ 2,8 հազար լիտր:
Tesla-ի ղեկավարի խոսքով՝ ամենահասարակ լրակազմով Էլեկտրամոբիլը կարժենա սկսած 40 հազար դոլարից: Ավտոմեքենաներն արդեն մատչելի են պատվերի համար: Դրանք ունեն ավտոպիլոտի գործառույթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am