Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կանադայում Պիկասոյի «Գլխարկով կինը» կտավը աճուրդում վաճառվել Է 6,9 մլն դոլարով

Կանադայում Պիկասոյի «Գլխարկով կինը» կտավը աճուրդում վաճառվել Է 6,9 մլն դոլարով


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Գլխարկով կինը» գործը, որն իսպանացի նկարիչը նկարել Է 1941 թվականին, 9,1 միլիոն կանադական դոլարով (6,9 միլիոն դոլարով) վաճառվել Է Տորոնտոյի Heffel Fine Art Auction House աճուրդում: Այդ մասին ասված Է աճուրդային տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նկարն արված Է յուղաներկով կտավի վրա: Այնտեղ պատկերված Է Պիկասոյի մուսան եւ սիրուհին՝ Դորա Մաարը: Լոտի նկարագրության մեջ ասված Է, որ այդ նկարը «եվրոպական հայտնի հավաքածուներից Է, որը տարբեր ցուցահանդեսներում, այդ թվում՝ 1956 թվականին Նյու Յորքի «Քուտց» պատկերասրահում ցուցադրման մեծ պատմություն ունի»: Աճուրդի սկսվելուց առաջ նկարը գնահատվել Էր 8 – 10 միլիոն կանադական դոլար (6 – 7,5 միլիոն դոլար):
Պիկասոյի կտավներն ամենաթանկերից են համարվում աշխարհում: Նրա ամենաթանկ գործը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդում, դարձել Է 1955 թվականին ստեղծված «Ալժիրցի կանայք» (Տարբերակ O) նկարը: Այն աճուրդով վաճառվել Է անցյալ տարվա մայիսին 179,4 միլիոն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am