Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրապետականները ցանկանում են Սենատում իմպիչմենթի գործընթացը սահմանափակել երկու շաբաթով

Հանրապետականները ցանկանում են Սենատում իմպիչմենթի գործընթացը սահմանափակել երկու շաբաթով


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ հանրապետական սենատորներ եւ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին հանդիպել են՝ քննարկելու ըստ ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի հնարավոր սահմանափակումը մինչեւ երկու շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Թերթի տվյալներով՝ հանրապետականները կարծում են, որ երկու շաբաթը միանգամայն կբավականացնի, որպեսզի գործընթացը բավարար օրինականություն ստանա, բայց իրենց ու իրենց կուսակից Թրամփին Էական վնաս չպատճառի:
Հանրապետականները Սենատում վերահսկում են մեծամասնությունը, եւ նրանցից ոչ մեկն առայժմ չի արտահայտվել պաշտոնազրկման օգտին:
Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին նոյեմբերի 21-ին հայտարարել Է, որ Թրամփը ողջունում Է Սենատում պաշտոնազրկման հնարավոր քննարկումը եւ ակնկալում Է, որ իբրեւ վկաներ հանդես կգան Բայդեններն ու գանգատի անանուն հեղինակը, որն սկիզբ դրեց պաշտոնազրկման հետաքննությանը,
Դեմոկրատներն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում հետաքննությունն սկսել են 2019 թվականի սեպտեմբերի 24-ին այն բանց հետո, երբ անանուն իրազեկիչն անհանգստություն հայտնեց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի առնչությամբ, որը տեղի Է ունեցել այս տարվա հուլիսի 25-ին:
Զրույցի ընթացքում Թրամփն, ինչպես հայտնել Է իրազեկիչը, ճնշում Է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ նրան կոչ անելով հետաքննություն սկսել Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ինչպես նաեւ 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ուկրանիայի տարածքից ենթադրյալ միջամտության հարցով:
Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուներ, նաեւ հայտնել են, որ Թրամփը «սառեցրել Է» Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը, որպեսզի ճնշում գործադրի Զելենսկու վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am