Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քիսինջերը ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական պատերազմը համեմատել Է Առաջին համաշխարհայինի հետ

Քիսինջերը ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական պատերազմը համեմատել Է Առաջին համաշխարհայինի հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական հակամարտությունը բացասական սցենարի դեպքում կարող Է ավելի արմատական հետեւանքների հանգեցնել, քան Առաջին համաշխարհայինի պատերազմի հետեւանքները: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր (ԱՄՆ-ի եւ Չինաստանի) համատեղ նպատակների քննարկումը եւ հակամարտության ազդեցությունը սահմանափակելու փորձն ինձ սկզբունքորեն կարեւոր են թվում: Եթե թույլ տանք, որ հակամարտությունը զարգանա առանց վերահսկողության, ապա արդյունքներն ավելի վատ կլինեն, քան Եվրոպայում: Առաջին համաշխարհային պատերազմը տեղի Է ունեցել համեմատաբար աննշան ճգնաժամի պատճառով, որը չկարողացան հաղթահարել»,-հայտարարել Է Քիսինջերը՝ նոյեմբերի 21-ին հանդես գալով Պեկինի տնտեսական համաժողովում, որը կազմակերպվել Էր Bloomberg L.P. ընկերության կողմից:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ առայժմ ամենեւին ուշ չԷ կարգավորել իրադրությունը, որովհետեւ, նրա խոսքով, ԱՄՆ-ը եւ Չինաստանը «դեռեւս գտնվում են «սառը պատերազմի» ակունքներում: Միեւնույն ժամանակ Քիսինջերը հույս Է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրական բանակցությունները կարող են դառնալ երկրների միջեւ քաղաքական քննարկումների սկիզբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am