Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռոմի պապը Թաիլանդում արծարծել Է կանանց ու երեխաների շահագործման թեման

Հռոմի պապը Թաիլանդում արծարծել Է կանանց ու երեխաների շահագործման թեման

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանայք ու երեխաները, որոնք առավել շատ են ենթարկվում շահագործման, բռնության եւ անարգանքի տարբեր ձեւերի, հատուկ պաշտպանության կարիք ունեն: Այդ մասին Թաիլանդի ղեկավարության ներկայացուցիչների հետ նոյեմբերի 21-ին կայացած հանդիպման ընթացքում հայտարարել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կանայք ու երեխաները մեր ժամանակներում հատկապես խոցելի են, ենթարկվում են շահագործման բոլոր ձեւերին, բռնության, դաժանության դրսւորումների, ստրկացման»,-ասել Է քահանայապետը, հավելելով, որ երախտապարտ Է երկրի իշխանություններին «այդ չարիքն արմատախիլ անելուն» ուղղված ջանքերի համար: Արծարծելով միգրացիայի թեման՝ Ֆրանցիսկոսը նշել Է, որ «զանգվածային միգրացիոն հոսքերի ֆենոմենը գլխավոր բարոյական խնդիրներից մեկն Է»:

«Չի կարելի անտեսել միգրացիոն ճգնաժամը: Յուրաքանչյուր երկիր պետք Է ձգտի պաշտպանել փախստականների եւ միգրանտների արժանապատվությունը: ՉԷ որ խոսքը ոչ միայն միգրանտների, այլեւ մեր հասարակության նկարագրի մասին Է»,-նշել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:

Կաթոլիկները կազմում են Թաիլանդի գրեթե 70-միլիոնանոց բնակչության մեկ տոկոսից պակաս մասը, որն առավելապես բուդդիզմ Է դավանում: Պապի ուղեւորությունը Թաիլանդ նվիրված Է ասիական այս երկրում առաջին առաքելական միսիայի 350-ամյա հոբելյանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am