Մինասյանը և Վահանյանը շախմատի վետերանների ԱԱ-ի առաջատարներին զիջում են մեկական միավորով
09:56, 21 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները վետերանների աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռումինիայում ընթացող ԱԱ-ում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Մինչև 50 տարեկանների պայքարում Արտաշես Մինասյանը հաղթանակ է տարել, իսկ Կարեն Մովսիսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վլադիմիր Պողոսյանը պարտություն է կրել: Մինասյանն այժմ ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակում առաջատարին զիջում է մեկ միավորով:
Մինչև 65 տարեկանների մրցախաղում Ռաֆայել Վահանյանը հաղթանակ է տոնել և դարձյալ մեկ միավորով է հետ առաջատարից:
Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում