Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․  Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․  Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են 
մեր արմատները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում նոյեմբերի 21-ին ֆրանսաբնակ սիրված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դասական երաժշտության սիրահարներին կներկայացնի բոլորովին վերջերս Փարիզում լույս տեսած իր նոր ձայնասկավառակը: Հատընտիր հոգեւոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը:

Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց Ադամ Բարրոն` «Ավե Մարիա»-ում տեղ են գտել տարբեր արվեստագետների գործեր: Ձայնասկավառակում կգտնեք արեւմտաեվրոպական կոմպոզիտորների` Արկադելտի, Ստրադելլայի, Կաչչինի, Դուրանտեի եւ այլ հայտնիների գործեր, որոնց կողքին Բարրոն ներկայացրել է նաեւ 17-րդ դարի աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին Խորան» Տաղ Աստուածածնայ ստեղծագործությունը: «Ինձ շատ դուր եկավ Սեբաստացու այս աշխատությունը եւ ընդգրկելով այն իմ ձայնասկավառակում, մեծ ցանկություն ունեցա աշխարհին ցույց տալ, թե որքան խորն են մեր արմատներ: Ավելի խորը կարող էի գնալ: Բայց այս գործը բացառիկ է: Աստվածամորն է նվիրված, այդ իսկ պատճառով տեղ գտավ այս հատընտիր փնջի մեջ»,-ասաց օպերային երգիչը:

Փարիզում ապրող արվեստագետը երբեք կապը չի կտրում հայրենիքի հետ: Գտնում է, որ հատկապես արվեստագետները արտերկրում չպետք է ապրեն հենց այնպես, այլ պետք է լինեն մշակութային դեսպաններ. «Երեխաներս նույնպես ինձ հետ Փարիզում էին ապրում, մնացին այնտեղ 8 տարի, հետո, երբ որոշեցին վերադառնալ Հայաստան, ինձ ասացին` դու մնա, որպես օպերային երգիչ այստեղ դեռ անելիքներ ունես: Եթե այսօր ես Փարիզում եմ ապրում, նշանակում է՝ այնտեղ իսկապես մեծ անելիք ունեմ: Պետք է արվեստագետներս ըստ արժանվույն կարողանանք ներկայացնել մեր մշակույթը, երգեցողությունը, որպեսզի նաեւ մշակութային կամուրջներ ստեղծենք այլ երկրների հետ»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]