Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուստամ Բադասյանը պատասխանել է ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերի

 Ռուստամ Բադասյանը պատասխանել է ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող 
հարցերի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 20-ին «Հոդվածակումբի հրավերով հանդիպում-քննարկում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և մարդու իրավունքների խնդիրներով հետաքրքրված այլ քաղաքացիների հետ:

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և անկեղծ զրույցի պատրաստակամություն է հայտնել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները և ընդգծել ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հարցում հասարակական կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Հարցուպատասխանի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, հավասար իրավունքների ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]