Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աբովյանի քննչական բաժնում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք

Աբովյանի քննչական բաժնում բացահայտվել է բնակարանային գողության և գողության 
փորձերի 10 դեպք

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության  փորձերի տաս դեպք: Մեկ անձ ձերբակալվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 18-ին, Աբովյան քաղաքի բնակչուհուց ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, իրենց տան պատուհանի մոտ նկատել է անհայտ անձի, ով փորձել է բացել պատուհանը, սակայն իրեն նկատելով` դիմել է փախուստի: Այնուհետև իրենց տնից քիչ հեռու ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է քաղաքացու մոր և հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Նախաքննության ընթացքում պարզվել է բնակարանից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը, ով Մայակովսկի գյուղի բնակիչ է` ծնված 1987 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել  է Մայակովսկի գյուղի բնակչի կողմից նախկինում կատարված բնակարանային գողության և գողության փորձի 5-ական դեպք:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված անձի կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]