Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անկարան թյուրիմացություն Է համարել Մոսկվայի հասցեին մեղադրանքները Սիրիայի իրադրության պատճառով

Անկարան թյուրիմացություն Է համարել Մոսկվայի հասցեին մեղադրանքները Սիրիայի իրադրության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանություններն Անկարայում ՌԴ-ի դեսպանին հավաստիացրել են, որ Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագրի չկատարման վերաբերյալ Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքները թյուրիմացություն են: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Ռուսաստանի նախարարի խոսքով՝ թուրքական կողմն այդ երկրում ՌԴ-ի դեսպանին հավաստիացրել Է, որ «Անկարայում ոչ ոք կասկածի տակ չի դնում այն աշխատանքը, որը Ռուսաստանն անում Է Սիրիայում»: Լավրովը նաեւ նշել Է, որ ո՛չ Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն, ո՛չ Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընը չեն խոսել «Խաղաղության աղբյուր» գործողության վերսկսման մասին»: Նախօրյակին՝ նոյեմբերի 19-ին, «Անադոլու» գործակալությունը հաղորդել Էր, թե Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընը Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին կոչ Է արել ամբողջությամբ կատարել Սիրիայի շուրջը ձեռք բերված համաձայնությունները, որոնք համաձայնեցվել են Անկարայի հետ:

Նոյեմբերի 18-ին հայտնի Է դարձել, որ Չավուշօղլուն հայտարարել Է, թե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը տակավին լրիվ չափով չեն կատարել Սիրիայի շուրջը Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունները: Թուրքիայի նախարարը նախազգուշացրել Է, որ եթե քրդական ռազմականացված կազմավորումները չհեռանան Սիրիայի հյուսիս - արեւելքի սահմանամերձ շրջաններից, ապա Անկարան կարող Է նոր ռազմական գործողություն սկսել, հայտնել են թուրքական զանգվածային լրատվամիջոցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am