Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի նախագահն Իսրայելին եւ ԱՄՆ-ին մեղադրել Է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ

Իրանի նախագահն Իսրայելին եւ ԱՄՆ-ին մեղադրել Է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում անկարգությունները կազմակերպել Էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը, նպատակն Էր երկրի անվտանգության խարխլումը: Այդ մասին ասել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հայտարարելով Թեհրանի հաղթանակի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անկարգությունների մասնակիցները կազմակերպված Էին, (նրանց ակցիաները – խմբ.) պլանավորված Էին, նրանք զինված Էին՝ գործելով որոշակի պլանով, որոնք կազմել Էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,- մեջբերվում Է Ռոհանիի խոսքն իր պաշտոնական կայքում: Նա նշել Է, որ ծայր առած անկարգություններն իրենցից ներկայացնում Էին երկրի անվտանգության խարխլման պլան, սակայն իրանցի ժողովուրդը կարողացավ հաղթել:

Իրանի մի շարք քաղաքներում վերջին օրերին տեղի Էին ունենում բողոքներ իշխանությունների կողմից բենզինի գների կտրուկ բարձրացման պատճառով: Դրանցից մի քանիսը, հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, կրում Էին խաղաղ բնույթ, իսկ առանձին ակցիաներ վերաճեցին զինված անկարգությունների: Ըստ որում հաղորդվել Է զոհերի մասին ինչպես անկարգությունների մասնակիցների, այնպես Էլ ուժայինների շրջանում: Նոյեմբերի 19-ին մի շարք քաղաքներում տեղի են ունեցել անկարգությունների դեմ երթեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am