ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող խորհրդատվություններին
14:37, 20 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ- ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող «2021-2025թթ. ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման պլանի» նախագծի քննարկման խորհրդատվություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում